«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին կավարտվի Շահումյան գյուղի Բանավան թաղամասը սնող 610 մետրանոց պոլիէթիլենային նոր ջրագծի կառուցումը, ապահովելով մոտ 30 տնտեսության կանոնավոր ջրամատակարարում:
Ներկայումս, գործող ջրագծի վթարվածությամբ պայմանավորված, մատակարարվող ջրի մոտ 60 տոկոսը տեղ չի հասնում:
Այս խնդրի լուծման նպատակով «Էջմիածին» շահագործման տեղամասի մասնագետներն արդեն մոնտաժել են 250 մետրը: