13.1% տնտեսական աճ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում. Բաբկեն Թունյան

ԱԺ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«13.1% տնտեսական աճ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021 թվականի 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 13.1% (2020 թվականի 2-րդ եռամսյակի համեմատ)։

Հիշեցնեմ, որ առաջին եռամսյակում գրանցվել էր ՀՆԱ-ի 3.3% անկում։

Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով՝ բացառությամբ «կրթության», «պետական կառավարում եւ պաշտպանություն, պարտադիր սոց. ապահովագրություն» եւ «մշակույթ զվարճություններ եւ հանգիստ» ոլորտների։

Ամենաբարձր աճը՝ 3 անգամ, գրանցվել է կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտում (աղյուսակում ներկայացված են առանձին ոլորտների ցուցանիշները)։

Երկրորդ եռամսյակի 13.1% տնտեսական աճին ամենից շատ նպաստել են անշարժ գույքի հետ կապված գործունեության, առողջապահության, կացության եւ հանրային սննդի կազմակերպման, մանրամեծածախ առեւտրի եւ գյուղատնտեսության ոլորտների աճը (նպաստման չափի մասին խոսելիս՝ հաշվի եմ առել յուրաքանչյուր ոլորտի կշիռը)»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել