Կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական ուսումնասիրութամբ պարզել է, որ Վահագնի գյուղում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին և «Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին, պատկանող կաթնամթերքի արտադրամասերի արտադրական սենքերը չեն պահվում մաքուր և նորոգ վիճակում, հատակին կան ճեղքեր, որոնք ծածկված չեն անջրանցիկ նյութերով, արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով՝ օճառով, ախտահանման միջոցներով, իսկ անձնակազմը չունի հանդերձարան:

Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտման հիմքով՝ նշված արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել