Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում (հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ») 12 հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ է տեղի ունեցել, կան բերման ենթարկված անձինք:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ 2 անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:
Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է:
Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տրամադրել կառուցապատողին, այս ընթացքում թաղամասի մի խումբ բնակիչներ պայքարել են բազմաբնակարան շենքի կառուցման դեմ: Բնակիչները փորձել են խոչընդոտել շինարարական աշխատանքներին, ինչի հետևանքով քաշքուկ էր առաջացել բնակիչների և ոստիկանության միջև: