Ջաբրայիլում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր դիրքային հատվածում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն։

Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել