ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տեղեկություններ եմ ստանում, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի դիրքերը.
* Կութ, Ազատ, Նորաբակ, Սոտք: Սահմանամերձ բակավայրերը վտանգված են:
* Կրակոցների և ծանր տեխնիկայի գործադրման արդյունքում հնչած պայթյունների ձայնը խաթարել է բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը:
* Սոտքի ոսկու հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հանքավայրի տարածքից՝ նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով…
* Նախնական տվյալներով ունենք երկու զոհ
* Հուսամ՝ հայկական զինուժը դիրքային առավելությունները կպահպանի Գեղարքունիքի մարզում…
* Դե առավոտյան էլ Երասխում զոհ ունեցանք…
Խաղաղ գիշեր բոլորիս»,-գրել է նա։