«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության տնօրենն ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 6-ին որոշում է ստորագրել, որի համաձայն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության տնօրենն ազատվել է պաշտոնից։

Որոշման մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով Արա Աղայանի դիմումը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով՝

1. Արա Աղայանին՝ 2021 թվականի օգոստոսի 9-ից ազատել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից:

2. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության զարգացման գծով տնօրենի տեղակալ Քրիստինա Վարդանյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել