Հողի ապօրինի դուրսբերման գործով նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի, Գուգարք համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են «Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից անտառային հողերի ապօրինի դուրսբերում։
215,67 խմ ծավալով հողի ապօրինի դուրսբերման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։
Գործի նյութերն ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն»,-նշված է հաղորդագրության մեջ: