«Պայմանական՝ պետությունից 120 մլն դրամ գողացած մարդիկ խոսում են 120 հազար դրամ պարգևավճարից և անվանում են դա կոռուպցիա»,-այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Դիմելով ընդդիմադիր խմբակցություններին՝ նա ասաց, որ նրանք եկել ԱԺ և արդարացնում են Սերժ Սարգսյանի՝ ինքն իրեն տուն նվիրելը:
«Դուք Արծվիկ Մինասյանն եք, դուք դաշնակցության ներկայացուցիչն եք, դուք ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանին պաշտպանում: Չեմ հասկանում, ինչո՞ւ եք դուք ձեզ վրա պարտականություն ստանձնել՝ Սերժ Սարգսյանի փաստաբանը հանդիսանալու»,-ասաց նա:
ԱԺ նախագահն ասաց, որ չեն կարողանում պետական համակարգում հրավերներ անեն:
«Ես այսօր չեմ կարողանում մասնագետների հրավեր անել, որովհետև աշխատավարձը այնքան ցածր է, որ մրցունակ չէ»,-նշեց Ալեն Սիմոնյանը: