«Ես երբեք չեմ ամաչի ասել, որ՝ այո, ես եղել եմ ՀԿ-ում, իմ գործունեությունը 15 տարի եղել է ՔՀԿ ոլորտում»․ Հերիքնազ Տիգրանյանը՝ Սորոսի կողմից ֆինանսավորվող հիմնադրամում աշխատելու մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հերիքնազ Տիգրանյանին։

Իր եզրափակիչ ելույթի ավարտին նա անդրադարձավ Արծվիկ Միանասյանի խոսքից այն հատվածին, որում ասաց․ «Լրագրողները ներս մտնելուց ինձ ասացին՝ ձեզ և բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են շահառու, մոռացաք երևի այս ամբիոնից ասել, որ այսօր Ջորջ Սորոսի ծննդյան օրն է»։

Հերիքնազ Տիգրանյանն ասաց․ «Ես երբեք չեմ ամաչի ասել, որ՝ այո, ես եղել եմ ՀԿ-ում, իմ գործունեությունը 15 տարի եղել է քաղհասարակության ոլորտում, 10 տարի պետական համակարգում։ Եվ իմ գործունեության մեջ եղել ժամանակահատված, որ ես ընդգրկված եմ եղել «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի արդարադատության խմբում, որը ձևավորվել է իրավաբաններից, փաստաբաններից, հասարակական կազմակերությունների ղեկավարներից՝ տալու համար առաջարկություններ և կարծիքներ, հրապարակվող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։ Եվ այդ նույն խմբում եղել է, եթե դուք այդքան արգահատական բան եք համարում կամ պախարակելի եք համարում այդ հիմնադրամներում աշխատելը կամ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվերը, պիտի ասեմ, որ այդ նույն արդարադատության խմբում էր աշխատում կամ գուցե հիմա էլ աշխատում է, որովհետև ես արդեն 3 տարի է այնտեղ չեմ, ձեր քաղաքական թիմի ղեկավարի փաստաբանական թիմի անդամներից մեկը»։

Նա նշեց, որ դրանում որևէ պախարակելի բան չի տեսնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել