Կառավարությունը վաղը կընդունի կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման մասին որոշումը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կառավարության վաղվա նիստի ընթացքում կներկայացնի կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանելու մասին որոշումը։

ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Սույն հավելվածով սահմանվում են կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները:

2. Կարանտին սահմանելու դեպքում պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմաններն իրականացնում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեի միջոցների հաշվին` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի:

3. Կարանտին սահմանելու դեպքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական դեպքերն են՝

1) օրենքով սահմանված կարգով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների (այսուհետ՝ միջոցառում) կազմակերպումը և իրականացումը,

2) կարանտին սահմանելու դեպքում կազմակերպվող կամ իրականացվող միջոցառումների ընթացքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը կամ մատակարարումը:

4. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորմումն իրականացվում են համապատասխան միջոցների նպատակային օգտագործման և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների արդյունավետ կազմակերպման և իրականացման ապահովման պայմանով:

5. Կարանտին սահմանելու դեպքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցների ապահովումը կարող է իրականացվել՝

1) տվյալ տարվա ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներով համապատասխան հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին,

2) տվյալ տարվա ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներով հաստատված տնտեսագիտական դասակարգման հոդվածների ազատ միջոցների (տնտեսումների) հոդվածային կամ միջեռամսակային վերաբաշխման հաշվին, եթե առկա են նման միջոցներ, հետագայում վերականգնելու պայմանով:

Որոշումը չզեկուցվող հարցերի շարքում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել