ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել, որում ասված է.
«Սուրեն Պապիկյանի գրասենյակը աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ մասնագետների` գրասենյակի կազմակերպչական աշխատանքներին և գործավարությանն աջակցելու համար:
Աշխատանքային պարտականություններ`
• Պայմանավորվածությունների, հանդիպումների կազմակերպում և համակարգում,
ընդունելությունների կազմակերպում և համակարգում,
• Օրակարգերիի կազմում և գործավարության վերահսկում,
• Առանձին հանձնարարությունների և առաջադրանքների կատարում
Մասնագետին ներկայացվող պահանջներն են.
• Կազմակերպչական գերազանց հմտություններ,
• արագ կողմնորոշվելու կարողություն, նախաձեռնողականություն
• հաղորդակցության հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
• պատասխանատվության բարձր զգացում:
• ժամանակի կառավարման և ներկայացուցչական լավ հմտություններ
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV)՝ լուսանկարով, ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով «ՄԱՍՆԱԳԵՏ»։
Նախնական փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.09.2021թ.»: