Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Նրան ներկայացրեց պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Պապոյանն իր ելույթում շեշտեց, որ կան բազմաթիվ կիսատ մնացած օրենսդրական նախագծեր, գաղափարներ, որոնք պետք է ավարտեն:
«Ինչպես նաև սկսենք ու իրագործենք բազմաթիվ նոր նախագծեր, որոնք պետք է միտված լինեն մեր բնակչության բարեկեցության բարձրացմանը, մեր երկրի ֆինանսական կայունության ամրապնդմանը»,-նշեց նա: