Մենք չենք եկել այս խորհրդարան, որ ջան ասենք, ջան լսենք. Իշխան Սաղաթելյան

«Մենք մեր քաղաքական գնահատականը հնչեցրեցինք ու այդպես շարունակ, մենք չենք եկել այս խորհրդարան, որ ջան ասենք, ջան լսենք: Մենք եկել ենք ասենք իրականությունը»,-այս մասին լրագրղների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ իր առաջին ելույթում ասել է, որ ԱԺ-ի ամբիոնը լինելու է դիմակներ պատռելու, հասարակությանը իրականությունն ասելու ամբիոն:

«Մենք գիտենք, որ նաև մեր հասարակությունն է հոգնել, զզվել այս ամեն ինչից»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց. «9 ամիս է անցել, ինչո՞ւ չեք գնում Արցախ, Ալիևն է ասե՞լ չգնաք: Հետևողականորեն այս իշխանությունը ձեռքերը լվացրել է Արցախից»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել