Ձեր թիկնապահները ծեծել են երեխայի, ով դուրս էր եկել միտինգի․ սյունեցի պատգամավորը՝ Վահե Հակոբյանին

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Հարց ու պատասխանի շրջանակում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը ասաց, որ Վահե Հակոբյանը հուլիսի 16-ին ասել է՝ Փաշինյանը կայուն տեմպերով գլխատում է, և՛ Սյունիքը, և՛ կոմբինատը։

«Փորձեմ պնդել հակառակը՝ 2004 թվականին կեղծ ձևով օտարվել է Քաջարանի կոմբինատը մոտ 130 մլն դոլարի կարգով։ Դուք ասել եք, որ կոմբինատն ունի 5 մլրդ պարտք, որտեղի՞ց է այդ պարտքը»,-հարցրեց պատգամավորը։

Արձագանքելով հարցին՝ Վահե Հայոբյանը հերքեց 5 մլրդ պարտքի մասին տեղեկությունը։

Մարինա Ղազարյանն ասաց, որ Սյունիքում վախենում էին Վահե Հակոբյանից, բայց այլևս չեն վախենում, դրա համար էլ ընտրությունների ժամանակ ձայն չեն տվել իրեն։

«Դուք շարունակում եք վերարտադրել դեղին մամուլը։ Քաջարանում մենք հաղթել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,-արձագանքեց Վահե Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել