Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Հարց ու պատասխանի շրջանակում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Վահե Հակոբյանից հետաքրքրվեց, թե որտեղից իրեն Մարտիրոս Սարյանի և Հովհաննես Այվազովսկու կտավները։
«Ես շատ ուրախ եմ, որ իմ ունեցվածքի հանդեպ նման հետաքրքրություն եք ցուցաբերում։ Դա իմ կնոջ սեփականությունն է եղել, որն իրեն եկել է ժառանգություն։ Այվազովսկին փոքրիկ նկար է, որն առանձնապես արժեք չունի, այսպես ասած՝ կնոջս օժիտն է»,-ասաց Վահե Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում