21-ամյա երիտասարդը ափից հեռացել ու չէր կարողացել վերադառնալ․ ԱԻՆ աշխատակիցները փրկել են նրան

Օգոստոսի 7-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են լողացող քաղաքացու, ով ափից հեռացել է մոտ 150 մ և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ջրափրկարարները Ա․ Մ․-ին (ծնված 2000 թ.) դուրս են բերել ջրից և մոտեցրել լողափ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել