Պայթյուն Գյումրիում․ զոհվել են երիտասարդ ամուսիններ

Գյումրիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են երիտասարդ ամուսիններ: Դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110-րդ և 104-րդ մասի հատկանիշներով («Ինքնասպանության հասցնել» ու «սպանություն»): Գործով այս պահից արդեն զբաղվում է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժինը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը նշել է, որ մահացածների ինքնությունը պարզ է. նրանք ամուսիններ են:

«Տեղի է ունեցել պայթյուն, ամուսինները զոհվել են: Նախնական տեղեկություններով՝ ամուսինը զինծառայող է: Այս պահին ընթանում են օպերատիվ քննչական գործողություններ»,-նշեց դատախազը:

Օգոստոսի 7-ին, ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյուն է տեղի ունեցել: Տարածք են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցներն ու ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։

Այս պահին ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են, իսկ տեղում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել