ԱՄՆ պետքարտուղարությունը թարմացրել է Ռուսաստանի վերաբերյալ իր ճանապարհորդային ուղեցույցները՝ ամերիկացիներին կրկին կոչ անելով չայցելել ՌԴ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Իր մեկնաբանություններում գերատեսչությունը նշել է դեպքեր, երբ ԱՄՆ քաղաքացիները, ներառյալ նախկին և ներկա պետական պաշտոնյաներն ու զինվորական անձնակազմը, ինչպես նաև գործարարները, Ռուսաստան այցելելիս կամ այս երկրում բնակվելիս, առանց պատճառի հարցաքննվել են կամ ենթարկվել սպառնալիքների ռուսաստանցի պաշտոնյաների կողմից: Ռուսաստանում ամերիկացիները «կարող են դառնալ հալածանքների, չարաշահումների և շորթումների զոհեր», – ասել է պետքարտուղարությունը: