Գործարկվել է Հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրազեկում է․

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրականացվող համալիր բարեփոխումների արդյունքում գործարկվել է Հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը։

Ճկուն թվային գործիքների շնորհիվ հարկադիր էլեկտրոնային աճուրդներին մասնակցելը դարձել է ավելի պարզ, մատչելի և հասանելի։

Կայքի այցելուները կարող են․

տեղեկատվություն ստանալ սպասվող և ընթացիկ հարկադիր էլեկտրոնային աճուրդների մասին,

ծանոթանալ աճուրդի ներկայացված լոտի մանրամասն նկարագրին,

կատարել լոտերի որոնում՝ միաժամանակ մի քանի բնութագրիչներով,

հետևել թոփ առաջարկներին,

բաժանորդագրվել և էլեկտրոնային փոստի միջոցով ինքնաշխատ եղանակով ստանալ ծանուցումներ՝ նախընտրելի տեսակի գույքերի աճուրդների հայտարարման վերաբերյալ,

գրանցվելով կայքում՝ մասնակցել հարկադիր էլեկտրոնային աճուրդներին (նախկինում կայքում գրանցված անձանց համար վերագրանցումը պարտադիր է),

առցանց եղանակով կատարել աճուրդին մասնակցելու համար պահանջվող նախավճարը,

մինչև կայքում կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը հրապարակելը կայքի «Լոտեր» պատուհանի «Ավարտված լոտեր» ենթաբաժնում տեղեկատվություն ստանալ այն լոտերի մասին, որոնց վերաբերյալ հայտարարված աճուրդներով մասնակցության որևէ հայտ չի ներկայացվել կամ աճուրդն ավարտվել է որևէ մասնակցի հաղթանակով,

«Անձնական հաշիվ» գործիքի միջոցով ստանալ տեղեկատվություն ընթացիկ և ավարտված այն աճուրդների վերաբերյալ, որոնցով տվյալ անձը կատարել է գնային առաջարկ, ինչպես նաև նշել նախընտրելի այն լոտերը (զամբյուղ), որոնք օգտատիրոջ տիրույթում կցուցադրվեն առաջնահերթության կարգով,

լոտերի վերաբերյալ հայտարարությունները տարածել Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական հարթակներով,

«Հաճախ տրվող հարցերի» միջոցով ստանալ տեղեկատվություն հարկադիր էլեկտրոնային աճուրդների կազմակերպման ընթացակարգերի վերաբերյալ,

«Կապ» պատուհանի ակտիվ կոճակների միջոցով անմիջապես կապ հաստատել Ծառայության աճուրդի կազմակերպման բաժնի հետ,

զանգի ակտիվ կոճակի միջոցով կապ հաստատել բաժնի հետ։

Վերը թվարկվածներից բացի՝ աճուրդում հաղթող ճանաչված անձինք աճուրդի ավարտից հետո, մինչև տվյալ լոտի գնման գնի վճարումը, հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ լոտի, դրա վերաբերյալ կատարված առաջարկների և առուվաճառքի պայմանագրի կնքման ու գույքի փաստացի հանձնման հետագա գործընթացի վերաբերյալ

Կայքի հղումն՝ այստեղ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել