Այսօր` օգոստոսի 5-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ ժամանակավոր խորհուրդը բավարարել է ԵՊՀ ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրաժարականի դիմումը։ Նա նշեց, որ ժամանակավոր խորհուրդը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում հաստատել է Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը։
Հովհաննես Հովհաննիսյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, իսկ մինչև այդ զբաղեցրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնը: