8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի 2-րդ օրը խորհրդարանը քննարկում է ԱԺ փոխնախագահների ընտրության հարցը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները՝ Իշխան Սաղաթելյանի։
«Պատիվ ունեմ»-ի անդամ Հայկ Մամիջանյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իրենց խմբակցությունը ներողամտության կարիք չունի․ «Դուք ձեր CV-ները կարդացե՞լ եք։ Դե, մերն էլ կարդացեք ու հին պատգամավոր, նոր պատգամավոր որակումներ չտաք»։
Այնուհետ Մամիջանյանը գրպանից հանեց պատգամավորի վկայականը ու նշեց, որ 15 րոպե է փնտրում է, բայց դրա վրա «թատրոն» գրված չէ․ «Էս թղթից, պիտի որ, բոլորդ ունենաք։ Էդ ծափահարությունների ավանդույթը եկեք թարգենք»։
Նա նշեց, որ վստահաբար՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Ռուբեն Ռուբինյանին չի ընտրի։