Ռիսկ ունենք,որ իշխանությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կարող է առաջադրել թուրքի լրտեսի․ Մկրտչյանը՝ Ռուբինյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ազգային ժողովում նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հարց ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ Ռուբեն Ռուբինյանը որոշակի ժամանակահատվածում գտնվել է Թուրքիայում։

«Իշխող խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնու առաջադրել է մի մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է․ մասնավորապես այն փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի։ Հանրությանը հայտնի է այն հանգամանքը, որ Ռուբեն Ռուբինյանը իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում և այդ ժամանակահատվածի մասին տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել՝ հաշվի առնելով այն հանագմանքը, որ նա բական երկար ժամանակ է հանդիսանում է հանրային պաշտոնյա։

Այս նույն իշխանությունը մեզ հրամցրել է մի իրավիճակ, որ ԱԺ նախագահը կարո է լինել թուրքի լրտես՝ «Օմեգա» մականունը կրող, ինչը, ըստ էության ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել այս ԱԺ-ն»,-իր խոսքում նշեց Աննա Մկրտչյանը։

Նա նշեց, որ կա վտանգ, որ իշխանությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի թուրքի լրտեսի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց որակումներից զերծ մնալ՝ հակառակ պարագայում դժվար են պատկերացնում շարունակությունը։

Ռուբեն Ռուբինյանն էլ անձնապես շնորհավորեց Աննա Մկրտչյանին՝ պատգամավոր դառնալու կապակցությամբ։ «Ես 2017 թվականին, թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի շրջանակներում, մի քանի ամիս անցկացրել, ավելի շուտ՝ իրականացրել եմ հետազոտություն։ Իդեպ, երբեք դա չեմ թաքցրել, որովհետև թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, փոխնախարար նշանակվելուց երևի 3-4 օր անց, հարցազրույցում ես բաց ասել եմ, որ հեղափոխությունից առաջ այնտեղ էի»,-ասաց Ռուբինյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 3-ին, քննարկում է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Իշխան Սաղաթելյանի։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել