Ես սովորություն ունեմ ուղիղ խոսելու և ճշմարտությունը չլղոզելու․ Արսեն Թորոսյան

«Անկեղծ ասած, ամենասկանդալային որակումը ոչ ինձ, ոչ էլ որեւէ մեկին չէի տա։ Ես պարզապես միգուցե սովորություն ունեմ ուղիղ խոսելու և ճշմարտությունը չլղոզելու։ Եթե դրա մասին է խոսքը, շարունակելու եմ այդպես խոսել, այդպիսին լինել»,- ասել է առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Արսեն Թորոսյանը, որը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել է պատգամավոր, մտադիր է առաջիկայում պատգամավորական գործունեություն ծավալել՝ առանց հավակնելու խորհրդարանական որևէ հանձնաժողովի նախագահի պաշտոնի։

«Ինձ համար տարօրինակ է, երբ պատգամավորի կարգավիճակը որևէ կերպ ստորադասվում է Ազգային ժողովում այլ պատասխանատվություն ունեցող ուրիշ պատգամավորների կարգավիճակից»,- ասել է Արսեն Թորոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել