Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարեկ Մկրտչյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի ապրիլի 29-ի որոշմամբ։