«Որոշեցինք ճգնաժամից ուժեղացած դուրս գալ և մի նոր բան ստեղծել։ Մեր ազգային ավիափոխադրողը բյուջետային կլինի, քանի որ դա աշխարհում այժմ աշխատող մոդել է»,-հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։
««Ռայնէյրը» հայկական ավիաշուկա կվերադառնա երկարաժամկետ հեռանկարում. ընկերությունը Հայաստանի հետ որևէ խնդիր չունի, պատճառը համավարակի տնտեսական բարդություններ են։ Նոր ընկերություններ են մուտք գործելու շուկա»,-նշել է նա։
Ռևազյանը նշել է, որ ազգային փոխադրողը կենտրոնանալու է հայկական շուկայի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։