Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 25-ը Մոսկվա կգործուղվեն Հայաստանի Հանրապետությունից դիտորդներ։
Դիտորդական առաքելության անդամների գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
