Արցախի ողջ տարածքում գազ չի լինի

Արցախի Հանրապետության ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում։

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրել են «Արցախգազ» ՓԲԸ֊ից։

Կապված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական իրականացման աշխատանքների հետ՝ ամբողջ հանրապետության տարածքում կդադարեցվի գազամատակարարումը՝ հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ի ժամը 18:00֊ն ընկած ժամանակահատվածում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել