Տաքսու վարորդը վերադարձրել է զոհված զինվորի մոր՝ Նելլի Ավետիսյանը հեռախոսը, որտեղ եղել են որդու նկարները:
«Ես այսօր ուրախ լուրով եմ լայվ անում: Շնորհակալ եմ բոլորիցդ: Տաքսու վարորդը երևի խղճով գտնվեց, հեռախոսս վերադարձրել է։ Ես այդ հեռախոսով էի ապրում, երեխուս նկարներով»,- ասել է զինվորի մայրը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ եթերում մայրը խնդրում էր տաքսու վարորդին վերադարձնել հեռախոսը, որտեղ գտնվում են զոհված որդու նկարներն ու տեսանյութերը: