Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե…
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։
Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես.
Հյուսիսային պողոտա,
«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,
«Մեգա մոլ» առևտրի կենտրոն,
«Դալմա մոլ» առևտրի կենտրոն,
«Կասկադ» համալիր»։