Զինված ուժերի իրավաբանների հավաք

Հուլիսի 12-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը, գնդապետ Կ. Միրզոյանի ղեկավարությամբ, ԶՈՒ գլխավոր շտաբում կազմակերպել է ԶՈՒ իրավաբանների հավաք:

Կարևորելով 2020 թ. ռազմական գործողությունների ընթացքում ծագած իրավական խնդիրների լուծման ուղիների վերհանումը, ամփոփվել են զորա­միա­վորում­ների, ՌՈՒՀ-երի և կայազոր­ների իրավաբանների 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում կա­տարված աշ­խատանքների արդյունքները: Ներկայացվել է նաև զին­ված ուժերում իրավա­կան աշխատանքների կատարելագործման տեսլականը:

Հավաքի շրջանակում մասնագիտական ստուգարքի միջոցով ստուգվել է ԶՈւ իրավաբանների գիտելիքների իմացությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել