ԲՀՊՏ-ներ մուտքի կանոնակարգումը ինքնանպատակ չէ. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանություն է տարածել, որում ասվում է.

«Ի պատասխան սոցիալական ցանցերում տարածվող «Զանգեզուր» կենսլորոտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներ (այսուհետ՝ ԲՀՊՏ) մուտք գործելու հետ կապված ապակողմնորոշիչ տեղեկատվության, ցանկանում ենք պարզաբանել, որ․

ԲՀՊՏ-ներ մուտք գործելու ողջ ընթացակարգը կանոնակարգվում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով, «Զանգեզուր» Կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի Կանոնադրությամբ և տնօրենի հրամաններով, մասնավորապես՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 26-րդ Հոդվածի 1բ կետով հստակ սահմանված է, որ պետական արգելոցում ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումն իրականացվում է սահմանված երթուղիներով, իսկ «Զանգեզուր» Կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի Կանոնադրության VII 60, 61, 62 կետերով հստակ սահմանվում է, որ արգելոցի, արգելավայրի կամ ազգային պարկի արգելոցային գոտիներ մուտքը թույլատրվում է միայն կազմակերպության համապատասխան աշխատողի ուղեկցությամբ։

Վերոնշյալ իրավական փաստաթղեթերից զատ, 2015 թ․-ին ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հրամանով հաստատվել է կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների գնացուցակը, որը վերանայվել և թարմացվել է 2017թ․-ի ապրիլին։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ փաստել, որ ԲՀՊՏ-ներ մուտքի կանոնակարգումը ինքնանպատակ չէ, այլ միտված է գիտական և ճանաչողական այցերի իրականացումն այնպես կազմակերպելուն, որ վերջիններս չխաթարեն հատուկ պահպանության կարիք և բարձր արժեքայնություն ունեցող տեսակների պահպանությանը և էկոհամակարգերի բնական աճին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել