Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը հրապարակելու գործով մեղադրյալ կա

Հուլիսի 12-ին Երևան քաղաքի դատարան է ստացվել դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ քրեական գործը, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրյալը Նարեկ Մանթաշյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. ապրիլի 8-ին իր [email protected] աշխատանքային հասցեին Պետրոս պետրոսյան անունով գրանցված օգտագիրոջըպատկանող petros.petrosyan2bk.ru էլեկտրոնային հասցեից ստանալով Աննա Դանիբեկյանի վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող նամակ, այն մասին, որ վերջինս ենթարկվել է քթի վիրահատության, օրենքով չնախատեսված կարգով, առանց Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կայքի գաղտնիությունը, նշված անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը 2020թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակելու եղանակով տարածել է՝ հասու դարձնելով երրորդ անձանց՝ այդպիսով խախտելով Աննա Դանիբեկյանի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Գործը մակագրվել է դատավոր Արման Հովհաննիսյանին, նիստի օր դեռ նշանակված չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել