Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը քաղաքապետից հետաքրքրվեց, թե երբ կունենան նոր գլխավոր հատակագիծ:
Հայկ Մարությանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ իրենք աշխատում են և դա շատ երկար պրոցես է:
Քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը պատասխանեց.
«2 տարուց: Դա հսկայական ցիկլ է, ոչ ոք չի կարող հստակ ասել: Մենք մեծ հույս ունենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները, ծրագրերը մեզ թույլ կտան պրոցեսն ավելի արագացնել: Իրատեսականը մեկ ու կես տարին է, բայց եկեք մտքում 2 տարին պահենք»,-նշեց նա: