Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1862 նոր դեպք

Վրաստանում շարունակում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1862 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 379673 է, հաղորդում է aliq.ge կայքը:

Երեկ իրականացվել է 35117 թեստավորում, որից 20996-ը՝ հակամարմինների արագ թեստով, 14121-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 619 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ վարակը հաղթահարել է 360558 մարդ: Մեկ օրում մահացել է ևս 11 մարդ, մահերի ընդհանուր թիվը՝ 5479:

Դրականության ցուցանիշը՝ օրական 5.3%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4%, վերջին 7 օրվանը՝ 4.26%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել