Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը դիմում է ներկայացրել նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին: