09.09.2010թ.-ին, թեժ գծի միջոցով, Կոտայքի մարզի ՇՊԱԿ էր դիմել Աբովյան քաղաքի բնակչուհի Ալվարդ Առաքելյանը սոցիալական ապահովության ոլորտում ծագած խնդրով, որի կապակցությամբ անորոշ մնացած հարցերը իրեն թույլ Էին տալիս պատճառը տեսնել կոռուպցիա երևույթի մեջ:
Բանը նրանում է, որ սրտի կաթված ստանալուց հետո քաղաքացու համար սահմանվել էր 3-րդ կարգի հաշմանդամություն, որի համար նա ստանում էր կենսաթոշակ: Սակայն հերթական անգամ բժշկական փորձաքննություն անցնելուց հետո համապատասխան հանձնաժողովը վերացրել էր իր հաշմանդամության կարգավիճակը, պատճառաբանելով առողջության բավարար վերականգնմամբ, ինչն էլ հիմք էր հանդիսացել կենսաթոշակի դադարեցման համար: Նշված եզրակացության բովանդակությունը զարմանալու և որոշակի կասկածներ ունենալու առիթ էր հանդիսացել շահառուի համար, քանզի իր պնդմամբ առողջությունը եթե ոչ դեպի վատը, ապա լավ կողմը հաստատ չի գնացել:
Խնդիրը դիտարկելով շահառուի արտահայտած կասկածների, դրանց արտահայտման հնարավորության և ապացուցման հավանականության համատեքստում, ՇՊԱԿ-ի կողմից պարզաբանվել էր հաշմանդամության կարգի վերականգնման կապակցությամբ բժշկական հանձնաժողովի կայացրած որոշման բողոքարկման արտադատական և դատական կարգը, քանզի խնդիրը կարող էր լուծվել կրկնակի փորձաքննություն նշանակելու միջոցով և առաջարկվել էր աջակցություն համապատասխան փաստաթղթերի կազման գործընթացում:
Ընտրելով իր համար առավել նպատակահարմար տարբերակն ու առաջնորդվելով բողոքի արտահայտման արտադատական կարգով, շահառուն կարողացավ ՇՊԱԿ-ի աջակցությամբ ինքնուրույն լուծել իր խնդիրը:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: