Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Օհանյանը մանդատը վայր է դրել. ավագանին նոր անդամ ունի

Երևանի ավագանին այսօր՝ հուլիսի 13-ին, արտահերթ նիստ է գումարել: Նիստ վարում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նիստին ներկա են ավագանու 34 անդամ:

«Իմ քայլը» կուսացությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Օհանյանը դիմում է ներկայացրել՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

Նրա մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսացությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դիանա Քերոբյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել