«Մանրամասն բացատրություն տալու կարիք իմ կարծիքով չկար, ես այդպիսի կարիք չէի զգում: Վերջը, այդ մարդիկ վարչապետի ուղիղ ենթակայության տակ աշխատող կառույցների ներկայացուցիչներ են և տրամաբանական է, որ ղեկավարն ընտրում է, թե ում հետ աշխատի»,-անդրադառնալով՝ Արգիշտի Քյարամյանի նշանակամանը Քննչական կոմիտեի նախագահ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ վարչապետն ասել է, որ բարձր է գնահատում ՔԿ, արդեն նախկին նախագահ, Հայկ Գրիգորյանի կատարած աշխատանքը:
«Իր հետ կշարունակվի քննարկել հետագա համագործակցության ձևաչափերը և առաջարկ եղավ, որին ոչ ոք դեմ չեղավ»,-նշեց Վահան Քերոբյանը:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 12-ին, կառավարությունը փակ նիստ գումարեց, որի ժամանակ որոշում կայացվեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին ազատել պաշտոնից և ՔԿ նախագահ նշանակել Արգիշտի Քյարամյանին: