Ստամբուլում ձերբակալվել են հայկական եկեղեցու պատին պարող տղմարդիկ

Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում հայկական «Սուրբ Թագավոր» եկեղեցու պատին պարող տղամարդիկ ձերբակալվել են: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

«Երեք քաղաքացիները, որոնք մասնակցել են այդ գործողությանը, ձերբակալվել են։ Հետաքննություն է սկսվել։ Մենք դատապարտում ենք սրբավայրերի նկատմամբ այս նողկալի պահվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում պղծվել է հայկական «Սուրբ Թագավոր» եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի հրապարակծ տեսանյութից:

Տեսանյութին կից նա գրել է.

«Ես դատապարտում եմ նրանց, ովքեր չհարգեցին և տեղի տվեցին եկեղեցու պղծմանը: Թուրքիայի ներքին գործերի նախարարության ոստիկաները պետք է անհապաղ զբաղվեն այս գործով»,-նշել է նա:

Տեսանյութն՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել