ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում 2019 թ. Վարդավառի լուսանկարներն է հրապարակել՝ գրելով․
«Զգուշացում Հայաստանով անցնող ֆրանսիացիներին։
Այսօր՝ հուլիսի 11-ին՝ Զատիկից 14 շաբաթ անց, հայերը՝ մեծ ու փոքր, նշում են Վարդավառի տոնը:
Հետևաբար՝ նորմալ է և անխուսափելի է ջրվելը, ցողվելը, ցնցուղվելը, թրջվելը, ջրելը:
Այս տոնը զգալու լավագույն միջոցը դրան մասնակցելն է»,- գրել է նա: