ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Գրիգորի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»:
Հավելենք, որ այս հոդվածի համաձայն՝ պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է`զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում: