Քաշաթաղցիները հուլիսի 9-ին կառավարության մոտ հանրահավաք կանցկացնեն՝ փոխհատուցման պահանջով

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, բերձորցի Կարինե Մովսեսյանը հայտնում է, որ հուլիսի 9-ին կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնելու՝ փոխհատուցման պահանջով։

«Հարգելի քաշաթաղցիներ, ուրբաթ օրը՝ ժամը 11-ին, բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի մոտ:

Հանրահավաքի պահանջն է՝ տրամադրել տեղահանված քաշաթաղցիներին փոխհատուցում՝ բնակարաններ գնելու նպատակով:

Նաև կփոխանցենք նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը այժմ մշակման փուլում է: Պատրաստ լինելու պես այն կտեղադրենք համացանցում:

Հարգելի քաշաթաղցիներ, բոլորիդ ներկայությունը հանրահավաքին ցանկալի է. մեկ ծաղիկով գարուն չի գալիս: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն բոլորի կողմից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել