Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հուլիսի 7-ին որոշում է ստորագրել, որի համաձայն արձակուրդից հետ է կանչել իր խորհրդականին։
Որոշման մեջ ասվում է․
« Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խորհրդական Սոնա Թևանյանին 2021 թվականի հուլիսի 8-ից հետ կանչել ամենամյա արձակուրդից»։
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասյօր՝ հուլիսի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի վրա՝ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 6-ի որոշման համաձայն։