Մայրաքաղաքի ջրցաններն են, որ ամեն օր լուսադեմին արթնացնում են երևանյան փողոցները:
Այս մասին տեսանյութ է հրապարակել է Երևանի քաղաքապետարանը։
ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 30 մեքենա ամեն օր, սկսած ժամը 5-ից, բոլոր վարչական շրջաններում խմելու ջրով ցողում է փողոցները՝ ոչ միայն մաքրելով դրանք, այլև զովացնելով ու բացվող օրվան ընդառաջ փորձելով փոքր-ինչ մեղմել քաղաքի տապը:
Տեսանյութը՝ այստեղ։