Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝
Վարչապետի օգնական Արթուր Գրիգորյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 6-19-ը ներառյալ»: