Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանը պատմական որոշում կայացրեց․ Ռուստամ Բաքոյան

Նիդերլանդների խորհրդարանը, պաշտոնապես ճանաչելով Եզդիների ցեղասպանությունը, իր ավանդն է ներդրել ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։

«Շնորհակալություն, Նիդերլանդներ։

Այսօր Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանը պատմական որոշում կայացրեց և պաշտոնապես ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը` իր ավանդը ներդնելով ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարին»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել