ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․
«ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր» կենտրոնում COVID-19-ի դեմ այսօր պատվաստվել են լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Լրագրողները միացել են առողջապահության նախարարության ակցիային` իրենց օրինակով ցույց տալու հանրությանը պատվաստման կարևորությունը»: