Մեկը դավաճանում է ու պարգևատրվում, մյուսն անձնուրաց կյանքը դնում է ռիսկի տակ ու անտեսվում․ Սոֆյա Հովսեփյան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էստեղ են ասել, հե՜յ Բախտ Բաժանող…

Սովորական երևույթ է դարձել , երբ ամենամանր հարցից մինչև ամենախոշոր հարցերը լուծում եմ և երբ անգամ չեմ հասցրել վերլուծել, թե ինչպե՞ս ես այդքան ծանր բեռը իմ ուսերին տարա, երբ հայտնվում է մեկը ու «փառքի դափնին », որը չէի էլ մտածել ակնկալել, դնում է գլխին և ծափերի արժանանում …

Այսօր դրվագները մեկը մյուսի հետևից եղավ ու հասկացա, որ ինչ – որ բան այնուամենայնիվ սխալ եմ անում. հավանաբար այն, որ մինչև գործ անելը դրա մասին այնքան պետք է խոսես , որ հետո մոռանաս գործ անելու մասին և դափնիները կրես …

Ժամը 13:00 բարձրանում եմ դեպի Եռաբլուր՝մասնակցելու զոհված տղաներից մեկի հուղարկավորությանը: Եռաբլուրի մուտքի մոտ նկատեցի մի երիտասարդի, որը թեժ արևի ժամին նույնպես բարձրանում էր վերև և խնդրեցի վարորդին կանգնել ու տղային մեզ հետ բարձրացնենք: Վարորդը, ինչպես և հարկն էր, կանգնեց, հետ գնաց, առաջարկեց մեզ հետ բարձրանալ:

Էս երիտասարդը նստեց, վարորդին բարևեց և ասեց. «շնորհակալություն, ախպեր»: Դե մտածեցի, որ հետևում եմ նստած և գուցե ինձ չի տեսել: Մինչև հասանք եռաբլուր արդեն հասցրել էի մոռանալ դա, երբ վարորդը պահեց հեռախոսը դեպի ինձ, որ վճարում կատարեմ:

Ես արդեն պատրաստ էի, միանգամից վճարեցի, շնորհակալություն հայտնեցի և իջա, անմիջապես էս տղան էլ ինձ հետ վարորդից շնորհակալություն կրկին հայտնեց, ձեռք սեղմեց, անգամ չշրջվեց նայելու, թե ո՞վ կար հետևում նստած ու թողեց գնաց …. լավ … հասկացա … սովոր եմ …

Քանի որ շուտ էի հասել, մինչ հուղարկավորության արարողակարգի սկսելը, հերթով մոտեցա զոհվածների ծնողներին, ողջունեցի, հարցրեցի որպիսություն, հետո մոտեցա անհետ կորածներից մեկի ծնողին, ով ողջունեց և դիմեց ինձ.

«Սոֆյա ջան ապրե՛ս, գիտե՞ս, օրեր առաջ կարևոր հանդիպման էի (չեմ նշի որտեղ) և հատուկ շնորհակալություն եմ հայտնել ձեր գործընկերներից մեկի համար, հիմա էլ ձեզ եմ տեսնում և ասում .«ապրե՛ք», ևս մի քանի բան ասեց ու արդեն ուզում էի հարցնել.

«հարգելի՛ս, բայց այդ ամենը ձեր ներկայությամբ է տեղի ունեցել և ձեր մատնանշած անձը առհասարակ կապ չունի և ավելին , երբ զանգահարել էին ծնողները այդ հարցով ասել էր «ինձ էդ հարցով մի՛ անհանգստացրեք ես չեմ զբաղվում», իսկ արցախցի անհետ կորած տղայի քրոջն ասել էր «ես արցախցիների հարցերով չեմ զբաղվում» և ավելին շատ կոշտ էր խոսել», բայց ձայն չհանեցի, ոչինչ չասեցի, լուռ ժպտացի և ընդամենը պատասխանեցի. «սիրով, միշտ էլ պատրաստ եմ անել հնարավոր ամեն բան»:

Ու էդտեղ հասկացա, որ այսպես է լինում, երբ մեկը դավաճանում է ու պարգևատրվում (44 օրը վկա), մյուսն անձնուրաց կյանքը դնում է ռիսկի տակ ու անտեսվում …

Կեցցե, արդարությունը …

Միշտ արդիական «արդարություն»…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել