Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Մայիսի 25-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն դիմել է Սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մոսվսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից։

Սնանկության դատարանի դատավոր  Բագրատ Մկրտչյանի որոշմամբ Առաքել Աբրահամի Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Որևէ գույք հայտնաբերելու դեպքում արգելանք կդրվի դրա վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել